«Զենիթի» և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Բիստրովը պատմել է համասեռամոլների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Գեյերին շատ վատ եմ վերաբերվում, դա սարսափ է ընդհանրապես։ Ինչպե՞ս հայտնվեցի գեյ-ակումբի մոտ: Պարզապես հարբած էի և շփոթեցի դռները: Նույնիսկ չեմ հիշում, որ ինձ հարվածել են։ Ես պարզապես համացանցում տեսա այդ ամենը:
Կռիվներ իմ կյանքում քիչ են եղել, բախտս միշտ բերել է նման իրավիճակներում: Ըստ երեւույթին, արագությունս լավն է, շատ արագ եմ վազում, դա ինձ բավականին օգնել է», – հայտարարել է Բիստրովը Նատալյա Կլարկին տված հարցազրույցում։
«Զենիթից» և «Սպարտակից» բացի, Բիստրովը հանդես է եկել «Անժիում», «Կրասնոդարում» և «Տոսնոյում»: «Զենիթի» կազմում Վլադիմիրը երկու անգամ հաղթել է Ռուսաստանի առաջնությունը: