Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը Instagram–ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ նա կատարում է «Дыши» երգը։
«Պետք չէ ամաչել, արեք այն, ինչ սիրում եք։ Նույնիսկ, եթե ձեզ մոտ դա վատ է ստացվում։ Խոստովանեք, զանգեք, գրեք, երգեք, պարեք։ Ձեր կյանքն է, որը մեկ անգամ է տրվում, համարձակ ապրեք այն», – գրել է Յանան իր հրապարակմանը կից։