Երգչուհի Նունե Եսայանը երեկ հարազատների և ընկերների հետ միասին նշում էր ծննդյան 50-ամյակը: Ամբողջ երեկոյի ընթացքում երգչուհին իր հյուրերին ուրախացրել է իր կատարումներով, ինչպես ասում է՝ բեմում լինելն իր համար ամենամեծ նվերն է: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները:
«Ծնունդս որոշել էի բացօթյա վայրում անցկացնել, որպեսզի կարողանայի երեկոյի ընթացքում երգել: Ավոյին էլ շատ դժվարությամբ համոզեցի, որ երգի․ քանի որ 50-ամյակս էր, չմերժեց: Հյուրերիս ուրախացրի իմ կատարումներով։ Երբ ես բեմում եմ, դրանից առավել նվեր ինձ համար չկա»,- պատմում է երգչուհին։
Այն հարցին՝ ի՞նչ անակնալ է ստացել ամուսնու՝ Ավո Խալաթյանի կողմից, երգչուհին նշում է. «Հուրախություն ինձ՝ ես երջանիկ կին եմ․ նա տարվա ընթացքում այնքան սիրալիր և ուշադիր է, որ ծննդյան օրս էլ չի տարբերվում մյուսներից: Սերը, ուշադրությունը ես անընդհատ եմ զգում նրա կողմից: Նա ամեն տարի շատ հետաքրքիր և յուրահատուկ նվերներ է մատուցում: Այս տարին էլ բացառություն չէր»:
Ամբողջությամբ՝ blognews.am