Խորհուրդներ նրանց, ովքեր չունեն նպատակ
Advertisement 1000 x 90

Խորհուրդներ նրանց, ովքեր չունեն նպատակ

Ֆեյսբուքյան «Ցինիկներ և մենակյացներ» էջը հորդորում է.

«Եթե չունեք երազանք, կյանքի նպատակ, ապա հետևեք այս խորհուրդներին.

1. Վարձեք 2 հետաքննիչ և պատվիրեք, որ նրանք միմյանց հետևեն:

2. Դարձեք ուսուցիչ և ստեղծեք թեստ, որտեղ բոլոր ճիշտ պատասխանները՝ B տարբերակն են: Հետևեք լուծողների դեմքի արտահայտությանը:

3. Կաշառեք 2 բռնցքամարտիկի և պատվիրեք, որ նրանք միմյանց պարտվեն:

4. Վազելով մտեք խանութ և բղավեք. «Հիմա ո՞ր թիվն է»: Լսելով պատասխանը, դուրս վազեք և կրկին բղավեք, այս անգամ՝ «Ստացվե՜ց…»:

5. Գնեք ձի, անունը դրեք Եկավառաջինը և մասնակցեք մրցումների:

6. Գնեք թութակ: Սովորացրեք, որ անընդհատ ասի. «Ինձ այս սրիկաները թութակ են դարձրել, ես պրոֆեսոր եմ»:

7. Երբ անծանոթ մարդկանց հետ վերելակում եք, շրջվեք և ասացեք. «Ձեզ հավանաբար կհետաքրքրի, թե ինչու եմ այստեղ նշանակել մեր հանդիպումը»»:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր