եՊՀ 100-ամյակի պուրակը՝ մեկդարյա համալսարանի խորհրդանիշ. տեղի է ունեցել հուշաքարի բացման արարողություն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

եՊՀ 100-ամյակի պուրակը՝ մեկդարյա համալսարանի խորհրդանիշ. տեղի է ունեցել հուշաքարի բացման արարողություն

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայ ժողովրդի կյանքում հարյուր տարի առաջ տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձությանը՝ ԵՊՀ-ի հիմնադրմանը, նվիրված պուրակը համալսարանականների կողմից հիմնադրվել է այս տարվա ապրիլին:

Համալսարանականների կողմից ծառատունկն արդեն կայացած ավանդույթ է, որը սկիզբ է դրել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Հենց նրա աջակցությամբ և շնորհիվ համալսարանականներն արցախյան այդ տարածաշրջանում արդեն տասը հազար ծառ են տնկել:

ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:

«Հուսով եմ՝ համալսարանականներն իրենց բարի գործերով մշտական ներկայություն կունենան այս տարածաշրջանում: Ծառատունկի բարի ավանդույթը կշարունակվի այնքան, ինչքան ԵՊՀ-ում կլինեն ուսանողներ: Եվ քանի որ պուրակը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, հուսանք, որ մեր համալսարանը կլինի նույնքան հզոր և երկարակյաց, որքան ընկուզենին հայոց հողում»,- հուշաքարի բացման արարողության ժամանակ ասաց Գեղամ Գևորգյանը:

Ամբողջությամբ՝ ysu.am



Նման նյութեր