Զիմբաբվեի իշխանությունները և Մուղաբեի ընտանիքը չեն կարողանում համաձայնեցնել նրա թաղման վայրը
Advertisement 1000 x 90

Զիմբաբվեի իշխանությունները և Մուղաբեի ընտանիքը չեն կարողանում համաձայնեցնել նրա թաղման վայրը

Զիմբաբվեի կառավարությունը և երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ այն բանի շուրջը, թե որտեղ պետք Է թաղվի պետության նախկին ղեկավարը: Ըստ որում, ինչպես սեպտեմբերի 9-ին հայտնել Է բրիտանական BBC մեդիախումբը, հուղարկավորության օրը համաձայնեցված Է. այն կկայանա առաջիկա հանգստյան օրերին:

Մեդիախմբի տվյալներով՝ կառավարությունը որպես նախկին նախագահի թաղման վայր առաջարկել Է Հարարեի ազգային գերեզմանատունը, որը հայտնի Է որպես «Ազգային հերոսների ակր»: Այն ունի ազգային պանթեոնի կարգավիճակ: Իրենց հերթին, Մուղաբեի հարազատները պնդում են, որ նա հողին հանձնվի իր հայրենի Քութամա գյուղում՝ մայրաքաղաքից 85 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես, իր հերթին, նշում Է Հարավային Աֆրիկայի SABC ռադիոկայանը, անցած հանգստյան օրերին կոնսուլտացիաներ են տեղի ունեցել Մուղաբեի ընտանիքի և կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև: Համաձայնություն Է ձեռք բերվել, որ հուղարկավորությունը տեղի կունենա պետական ձևաչափով, դրան ներկա կլինեն Զիմբաբվեի ներկայիս նախագահ Էմերսոն Մնանգագվան և բազմաթիվ հրավիրվածներ աշխարհի այլ երկրներից: Սակայն թաղման վայրը տակավին հաստատված չԷ: Ռոբերտ Մուղաբեի դիով դագաղը, որը վախճանվել Է սեպտեմբերի 6-ին 95 տարեկան հասակում Սինգապուրի հիվանդանոցում, հայրենիք կտեղափոխվի սեպտեմբերի 11-ին: Մինչ այդ հուղարկավորության վերաբերյալ բոլոր հարցերը պետք Է լուծված լինեն:

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան սեպտեմբերի 6-ին երկրում հայտարարել սուգ, որը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Մուղաբեի դին չի հանձնվել հողին: Միաժամանակ պետության ղեկավարը հայտնել Է, որ կառավարող կուսակցությունը նախկին ղեկավարին ազգային հերոսի կոչում Է շնորհել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: