«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ստանում Է մանդատների ավելի քան 60 տոկոսը ՌԴ-ի սուբյեկտների եւ վարչական կենտրոնների օրենսդիր ժողովներում՝ առանց ինքնառաջադրվածների հաշվառման, որոնք կարող են միանալ եդինոռոսների խմբակցություններին: Սեպտեմբերի 9-ին լրագրողներին այդ մասին հայտարարել Է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Մենք զուտ կուսակցականով ստացանք մանդատների ավելի քան 60 տոկոսը … ընտրությունների երկու մակարդակով. օրենսդիր ժողովների եւ վարչական կենտրոնների դումաների գծով՝ 63 տոկոս: Դա արժանի արդյունք Է: Եվ դա մաքուր արդյունք Է՝ առանց հաշվի առնելու այն միտումը, որը վերջին ընտրազանգվածային ցիկլերով նկատվում Էր, երբ ինքնառաջադրվածները հետագայում մտնում Էին «Միասնական Ռուսաստանի» խմբակցություն: Եթե հաշվենք այն ինքնառաջադրվածների հետ, ովքեր երեկ ընտրվեցին, ապա «Միասնական Ռուսաստանի» խմբակցությունների միագումար տոկոսը տարածաշրջանային եւ քաղաքային խորհրդարաններում կկազմի ավելի քան 70 տոկոս»,- ասել Է Տուրչակը:
Նա նշել Է, որ այդ արդյունքն անցյալ տարվա քվեարկության միասնական օրվա արդյունքներից բարձր Է 15 տոկոսով: