Գառնիում 16-ամյա տղան դանակահարել է հասակակցին
Advertisement 1000 x 90

Գառնիում 16-ամյա տղան դանակահարել է հասակակցին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գառնի գյուղի 16-ամյա մի բնակիչ, որը հայտնել է, որ քայլելիս ընկել է:

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզել են, որ պատանուն Գառնի գյուղում, վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառել է նույն գյուղի 16-ամյա մեկ այլ բնակիչ:

Կատարվում է քննություն: