ԱԺ-ն չընդունեց «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացրած օրինագիծը
Advertisement 1000 x 90

ԱԺ-ն չընդունեց «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացրած օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50% վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:

Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերներին խնդրեց դեմ քվեարկել իրենց հանձնաժողովի կողմից բացասական եզրակացության արժանացած օրենքի նախագծին:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկել նախագծին:

Իսկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկելու օրինագծին:

Նախագիծը չընդունվեց 59 դեմ, 41 կողմ և 5 ձեռնպահ ձայնով: