«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով «Վեգան» 4 մլրդ 500 մլն դրամի վնաս է կրել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Մալաթիա մոլում» խոշոր հրդեհ էր բռնկվել օգոստոսի 24-ին, որը մարվեց օգոստոսի 25–ի առավոտյան։ Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել էր փայտամշակման հաստոցներ, լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)` լամինատ, կենցաղային տեխնիկա, կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք
«Խոշոր հրդեհի հետևանքով նյութերի նախապատրասման ընթացքում ներկայացված տեղեկագրի համաձայն՝ «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատճառվել է 4 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամի վնաս»,– ասաց Հարությունյանը։
Նա հայտնեց նաև, որ քննչական կոմիտեն արդեն ստացել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. կատարվում է նախաքննություն:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am