Օրերս համացանցի թոփ թեմա դարձած հարսանիքի հետ կապված նոր հետաքրքիր տեղեկություն ենք ստացել: Պարզվում է, որ Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Ծառուկյանի երեխաների հարսանիքին ներկա գտնվող կանանցից շատերի՝ այդ թվում հարսնաքույրերի եւ հարսնացուի երկրորդ հարսանեկան զգեստի հեղինակը Սուքիասյանի դուստրն է՝ Անկա Սուքիասյանը:
Վերջինիս մոդայի տունը կոչվում է Անկասա: Անկասայի բոլոր դերձակները շուրջ մեկ ամիս գրեթե օր ու գիշեր աշխատել են, որպեսզի հասցնեն կարել հյուրերի երեկոյան զգեստները: Գործը հատկապես աշխատատար էր, քանզի մեծ մասամբ մանրակրկիտ ձեռագործ աշխատանք էր պահանջում փայլերի եւ հուլունքների հետ: Լուսանկարներում պատկերված գրեթե բոլոր զգեստներն Անկասայի արտադրանքն են: