Սերենա Ուիլյամսը իր նորաձևության ապրանքանիշի ցուցադրության ժամանակ հարթակ է բարձրացել դստեր հետ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սերենա Ուիլյամսը իր նորաձևության ապրանքանիշի ցուցադրության ժամանակ հարթակ է բարձրացել դստեր հետ

Երեկ Նյու Յորքի նորաձևության շաբաթի շրջանակներում տեղի ունեցավ Սերենա Ուիլյամսի Serena նորաձևության ապրանքանիշի շնորհանդեսը: Ցուցադրությունից հետո ներկաներին շնորհակալություն հայտնելու համար թենիսիստուհին և դիզայները դստեր՝ Ալեքսիս Օլիմպիայի հետ միասին հարթակ է բարձրացել: Այդ երեկո Սերենայի հյուրերն էին Էշլի Գրեմը, Ալեսանդրա Ամբրոսիոն` դստեր` Աննա Լուիզայի հետ և Քիմ Քարդաշյանը:

Ցուցադրությունն անց է կացվել նորաձևության աշխարհում հայտնի see now buy now ձևաչափով, երբ հաճախորդները կարող են անմիջապես գնել իրերը, որոնք նրանք տեսել են ցուցադրության ժամանակ:

Ամբողջությամբ՝ 1in.am