«Մի շտապեք երկրում տեղի ունեցող ամեն նախաձեռնություն կապել հանրապետականների, քոչարյանականների հետ»․ Դավիթ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Մի շտապեք երկրում տեղի ունեցող ամեն նախաձեռնություն կապել հանրապետականների, քոչարյանականների հետ»․ Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ»  նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ներկայիս իշխանության ներկայացուցիչներ, մի շտապեք երկրում տեղի ունեցող ամեն նախաձեռնություն, շարժում, որ Ձեզ նեղություն է տալիս, կապել հանրապետականների, քոչարյանականների ու նմանատիպ ինչ-որ երևույթների հետ։ Եթե ունեք փաստեր, ասեք, մենք էլ իմանանք, հակառակ դեպքում, կներեք, բայց հիշեք որ, ցավոք, Հայաստանում կան դեռ մարդիկ, ովքեր մտածում են, որ հեղափոխությունը Սերժն է արել իր բարեկամի հետ։

Նման քայլով, դուք զբաղվում եք էժան քաղաքական դավադրություններ հյուսելով, շատ լավ իմանալով, որ մեր ժողովուրդը այդ առումով խոցելի է, նման քայլով դուք օգնում եք տարբեր խուլիգանների, այդ թվում նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչների ում կյանքի նպատակն է եղել, մեր ազգին համոզել, որ մեր մոտ ինչ լինում է դրսից կամ ներսից ինչ-որ չար ուժեր են դրա հետևում կանգնած, ու մենք ինքնուրույն ո՞վ ենք, որ ինչ-որ բան անենք։

Իսկ հեղափոխության գլխավոր հաղթանակը հենց այն էր, որ մեր ազգը դարձել է ավելի ինքնավստահ ու գիտակից, անտեղի մի խոցեք, մի օգտագործեք թույլ կողմերը, նամանավանդ, որ բումեարնգի նման Ձեզ է կպնելու»։

Ներկայիս իշխանության ներկայացուցիչներ, մի շտապեք երկրում տեղի ունեցող ամեն նախաձեռնություն, շարժում, որ Ձեզ նեղություն է…

Gepostet von Davit Petrosyan am Mittwoch, 11. September 2019