ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Այս մասին խորհրդարանի սեպտեմբերի 12-ի նիստի սկզբում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը, և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով, այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին»,- ասաց Միրզոյանը: