«Իր մարդկային որակներով իմ կողմից ամենագնահատելի քաղաքական անհատներից մեկը եղել է և կա Արամ Զավենի Սարգսյանը»
Advertisement 1000 x 90

«Իր մարդկային որակներով իմ կողմից ամենագնահատելի քաղաքական անհատներից մեկը եղել է և կա Արամ Զավենի Սարգսյանը»

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքականության մեջ էլ կարմիր գծեր կան, չգրված օրենքներ կան. քննադատելիս, ասելիքդ ձևակերպելիս ուրիշի արժանապատվությունը վիրավորել, անձնական-ընտանեկան հարթություն մտնել չի կարելի: Ցավոք, կան գործիչներ, ովքեր նման սխալ գործում են: Սխալ են անում: Կան և գործիչներ, ովքեր նման սխալ գործելուց հետո տղամարդկություն են ունենում ներողություն խնդրելու: Նման դեպքեր եղել են: Ես դա գիտեմ:

Ճիշտ են արել: Համակեցությունը, կյանքն ու մարդկային հարաբերություններն են դա թելադրում` բոլոր իրավիճակներում, քաղաքականությունից էլ վեր, չկորցնել դիմացինի աչքերի մեջ ուղիղ նայելու մարդկային մղումը:

Հ.Գ. Իր մարդկային որակներով իմ կողմից ամենագնահատելի քաղաքական անհատներից մեկը եղել է և կա Արամ Զավենի Սարգսյանը: Իմ այդ կարծիքը միայն խորացել է խորհրդարանում միասին աշխատելու, ճամփորդելու ու շփումների ընթացքում: Նախևառաջ, որովհետև քաղաքական հայացքներից անդին, իր մեջ տեսել եմ նաև ինձ, իմ ընկերներին ու մեր ընդհանուր տեսակը: Ես գիտեմ, որ Արամ Սարգսյանը շատ լավ գիտի` ինքը հասկացված լինելու ու գնալու տեղ միշտ ունի:

Քաղաքականության մեջ էլ կարմիր գծեր կան, չգրված օրենքներ կան. քննադատելիս, ասելիքդ ձևակերպելիս ուրիշի արժանապատվությունը…

Gepostet von Farmanyan Samvel am Donnerstag, 12. September 2019



Նման նյութեր