Ֆիլիպինների նախագահը քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա
Advertisement 1000 x 90

Ֆիլիպինների նախագահը քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին առաջարկել է կրակել այն պաշտոնյաների վրա, որոնք կաշառք են պահանջում, բայց չսպանել նրանց: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտնել է Manila Bulletin թերթը:

«Եթե դուք հարկ, տուրք եք վճարում կամ տեղեկանք եք ստանում, իսկ պաշտոնյաներն ըստ որում կաշառք են պահանջում, խփեք նրանց: Իսկ եթե ձեզ մոտ զենք կա, ապա կարող եք կրակել նրանց վրա, սակայն մի սպանեք, որովհետեւ դատաքննության ընթացքում դուք կարող Է ներում չստանաք»,- հայտարարել է Ֆիլիպինների ղեկավարը: Նրա խոսքով՝ կոռուպցիան խորապես արմատացել է երկրի գրեթե յուրաքանչյուր պաշտոնյայի մեջ: Դուտերտեն խոստացել Է, որ նա, ով կրակի կոռուպցիոների վրա, չի ուղարկվի բանտ, այլ պարզապես լրջորեն կպատժվի ֆիզիկապես»:

Նախագահը նշել է, որ եթե «կաշառակերության դեպքեր տեղի ունենան իր վարչակազմում, ապա ինքը կկանչի կոռուպցիոներին եւ գանգատով դիմածին թուլ կտա հարվածել նրա դեմքին»: Ռոդրիգո Դուտերտեն մինչեւ նախագահ ընտրվելն զբաղեցրել է Ֆիլիպինների հարավի Դավաո քաղաքի քաղաքագլխի պաշտոնը: Այն ժամանակ նա հայտնի է դարձել երկրի սուր խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ արած իր խիստ արտահայտություններով: