Մանկասպան ահաբեկիչներին մոլորված մարդկանց հետ փոխանակելը հավասարազոր չէ. Հովհաննիսյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մանկասպան ահաբեկիչներին մոլորված մարդկանց հետ փոխանակելը հավասարազոր չէ. Հովհաննիսյան. armeniasputnik.am

Ադրբեջանցի երկու դիվերսանտներին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելը հավասարազոր չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, որոնք սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են»,- ասաց նա` նշելով, որ սա խնդրի մի կողմն է։

Այլ հարց է նաև` Ադրբեջանը կհամաձայնի, թե ոչ։

«Եկեք չմոռանանք, որ մենք ուղիղ կապ չունենք Ադրբեջանի հետ, միջնորդավորված ենք աշխատում իրենց հետ և չենք կարող իմանալ` ինչ են նրանք մտածում»,- ասաց Հովհաննիսյանը։

Երկու ադրբեջանցի արդեն 5 տարի Շուշիի քրեակատարողական հիմնարկում են։ 2014-ի հունիսին երեք ադրբեջանցուց բաղկացած դիվերսիոն խումբն անցել էր Արցախի տարածք, առևանգել և դաժանաբար սպանել 16-ամյա Սմբատ Ցականյանին։ Ոստիկանները վնասազերծել էին Հասան Հասանովին, սակայն մահանալուց առաջ նա հասցրել էր սպանել նաև մայոր Սարգիս Աբրահամյանին։ Արցախի դատարանը խմբի անդամ Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին`22 տարվա ազատազրկման։

Թեև պաշտոնական Բաքուն ջանում է դիվերսանտներին ներկայացնել որպես «Ղարաբաղը կարոտած քաղաքացիներ», փաստերը խոսում են խմբի` Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապի մասին։ Օրինակ` 2013-ին Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանին խոշտանգման ենթարկելու տեսագրությունում կարելի է տեսնել Հասան Հասանովին։

Ադրբեջանում այժմ պահվում են Հայաստանի և Արցախի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը և Արայիկ Ղազարյանը։

armeniasputnik.am



Նման նյութեր