Սոսո Պավլիաշվիլիի հայերեն երգը, Լիլիթ Հովհաննիսյանի՝ չմասնակցելու պատճառն ու «Տարվա երգ» մրցանակաբաշխության մյուս հետաքրքիր մանրամասները. life.tert.am
Advertisement 1000 x 90

Սոսո Պավլիաշվիլիի հայերեն երգը, Լիլիթ Հովհաննիսյանի՝ չմասնակցելու պատճառն ու «Տարվա երգ» մրցանակաբաշխության մյուս հետաքրքիր մանրամասները. life.tert.am

Սեպտեմբերի վերջին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մի քանի օրով կհավաքվեն Սոչիում՝ միասին ժամանակ անցկացնելու և «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Կազմակերպիչներն այս տարի նորություններով հագեցած շոու են խոստանում, իսկ առաջին մանրամասները վստահել են Tert.am Lifeին:

Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Ամարաս Գասպարյանը հայտնեց, որ այս տարի ունենալու են հատուկ համարներ, որոնք պատրաստվելու են մրցանակաբաշխության համար:

«Սոսո Պավլիաշվիլին հանդես է գալու «Երևանի սիրուն աղջիկ» երգով, որը ներկայացնելու է իր ոճով, նոր գործիքվորմամբ: Հայկական շոուների ժամանակ ռուսական շոու բիզնեսի երգիչներով չենք զարմացնի, դրա համար որոշեցինք, որ մասնակցության դեպքում նրանք կերգեն հայերեն: Մեկ այլ նորությամբ սկիզբ դրեցինք նոր նախագծի: Միխայիլ Գալուստյանն իր կերպարներից մեկով հումորային երգ կներկայացնի, որի պրեմիերան կլինի մեր մրցանակաբաշխության ժամանակ: Գաղափարն այնքան դուր եկավ նրան, որ դա դարձավ առանձին նախագիծ: Միխայիլ Գալուստյանի կերպարներից մեկն այսուհետև կդառնա երգիչ, կներկայացնի տարբեր երգեր»,- ասաց պրոդյուսերը:

Ամբողջությամբ՝ life.tert.am