Ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին Էջմիածնում ռուսական կեղծ ռուբլիով ծաղկեփունջ գնող քաղաքացուն. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին Էջմիածնում ռուսական կեղծ ռուբլիով ծաղկեփունջ գնող քաղաքացուն. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Ռուդիկ Բաբայանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 31-ին Էջմիածին քաղաքի բնակչուհի, անհատ ձեռներեց, 57-ամյա Մ. Բ-ի նկատմամբ խարդախություն կատարելու մեջ։

Այդ օրը Ռ. Բաբայանը մտել է Մ. Բ-ին պատկանող ծաղկի սրահ և 6 հազար դրամով պատվիրել ծաղկեփունջ։ Գնելով այն՝ նա ծաղկի սրահի աշխատակցին վճարել է 5 հազար Ռուսաստանի Դաշնության ռուբլի և որպես մանր՝ ստացել է 29 հազար դրամ։ Նրա գնալուց հետո ծաղկի սրահի աշխատակիցը պարզել է, որ ռուսական ռուբլին կեղծ է. այն հանդիսանում է որպես հուշանվեր-թղթադրամ։

Պարզվել է, որ Ռ. Բաբայանի կողմից ծաղկի սրահին խարդախության եղանակով պատճառվել է 35 հազար դրամի վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Բաբայանը, ում, շրջապատում ավելի շատ ճանաչում են «Օստապ Բենդեր» մականվամբ, նախկինում եղել է դատապարտված և կատարվածի մասին արդեն խոստովանական բացատրություն է տվել։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում։ Խարրդախության կասկածանքով բերման ենթարկված, նախկինում դատված 56-ամյա Ռ. Բաբայանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com