Արթրիտի 5 վաղ ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ ցանկացած տարիքում
Advertisement 1000 x 90

Արթրիտի 5 վաղ ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ ցանկացած տարիքում

Արթրիտը հոդի բորբոքային հիվանդություն է: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդության հիմնական ախտանշաններն են հոդացավերն ու շարժունակության սահմանափակումը, որը սովորաբար տարիների ընթացքում ավելի է սրվում: Ռևմատոիդ արթրիտը բավական տարածված հիվանդություն է, թեև մարդկանց մեծ մասը բավարար ուշադրություն չի դարձնում խնդրին:

Ռիսկի գործոններից են.

  • ժառանգական նախատրամադրվածություն
  • տարիք (տարիների ընթացքում հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է)
  • սեռ (կանանց շրջանում հիվանդությունն առավել հաճախ է հանդիպում)
  • հոդերի վնասվածքներ
  • ճարպակալում (ավելորդ կիլոգրամները ճնշում են հոդերը, ինչը կարող է հանգեցնել հիվանդության զարգացման):

Ռևմատոիդ արթրիտի դեպքում առավել հաճախ ախտահարվում են ձեռքերի, ծնկների, դաստակների, սրունքների հոդերը: Այն կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, եթե համապատասխան բուժօգնություն չստանաք: Կարող են ախտահարվել մաշկը, սիրտը, թոքերը, նյարդային համակարգը:

Հիվանդության վաղ ախտանշանները

  • ընդհանուր թուլություն
  • չորություն բերանում
  • աչքերի չորություն, քոր, բորբոքում
  • քնի խնդիրներ
  • ախորժակի կորուստ
  • առավոտյան ժամերին շարժումների կաշկանդվածություն, որն անցնում է օրվա ընթացքում
  • ձեռքերի, ծնկների, դաստակների, սրունքների, ուսերի ցավ, շարժունակության անկում, այտուցվածություն
  • քաշի անկում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am