Անտառում: Գայլը մոտենում է շլդիկին:
– Շլդո, այդ ի՞նչ ես անում:
– Դիպլոմային եմ գրում:
– Ի..ի՞նչ թեմա է:
– Ինչպես են նապաստակներն ուտում գայլերին:
– Ա՛յ, քեզ շլդիկ, դու քեզ լրիվ ձեռք ես առել: Վերկաց, հենց հիմա, արի էն թփի տակ, քեզ ասեմ, թե ով ով է:
– Գնանք, բայց ավելի լավ է մյուս թփի տակ:
Գնում են, իսկ այնտեղ արջը հարձակվում է գայլի վրա, երկու տակ ծալում և շպրտում քարին:
– Ահա, տեսա՜ր, գորշուկ, կարևորը թեման չէ, կարևորը, ով է գիտական ղեկավարը…
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը