Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին: Ինչպես տեղեկացրել էինք, երեկ նա լուրջ վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը:
Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը:
Նշենք նաև, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:
Հիշեցնենք, որ մեր ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից. նա պայքարից դուրս էր թողել Բելառուսը ներկայացնող Հրաբովիկին (1/32, 5-0), Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենին (1/16, 10-0), թուրք Ջենկ Իլդեմին (1/8, 4-2), իրանցի Մոհամադհադի Սարավիին (1/4, 4-3), վրացի Գեորգի Մելիային (1/2, 3-1):