Յոհան Սեբաստիան Բախ
31 մարտի 1685 թ— 28 հուլիսի 1750 թ
Մայրը մահացել է, երբ Բախը 9 տարեկան էր, հայրը՝ մի քանի ամիս անց։ Փոքրիկ Յոհանին խնամում էր եղբայրը, որը եկեղեցում երգեհոն էր նվագում։
ամուսնություն, երեխաներ
Յոհանի առաջին կինը նրա զարմուհին էր, որը մահացավ ամուսնության 13-րդ տարում։ Բախի երկրորդ կինը երգչուհի էր՝ Աննա Մագդալենա Վիլկե, որի հետ կոմպոզիտորն ապրեց մինչև կյանքի վերջ։
Բախի երաժշտությունը մեզ ազդեցություն է թողել եվրոպական ողջ մշակույթի վրա։ Նրա ժառանգությունը կազմում է 1000-ից ավել ստեղծագործություն, նույնքան էլ համարվում է կորած։
Կոկո Շանել
Երբ Գաբրիել Շանելը 11 տարեկան էր, մայրը մահացավ։ Հայրը երեխաներին տվեց բարեկամներին, բարեկամներն էլ՝ մանկատներ։ Գաբրիելը հայտնվեց կաթոլիկ եկեղեցուն կից մի մանկատանը։
Նոր, կանացի ու ազատ ոճը, որը 20-ականներին ստեղծեց Շանելը և այն անվանեց «շքեղ պարզություն», սիրելի է ու ակտուալ մինչ օրս։
Էդգար Ալան Պո
19 հունվարի 1809 թ— 7 հոկտեմբերի 1849 թ
Էդգար Ալլան Պոի հայրը թողել է ընտանիքը որդու ծնվելուց մեկ տարի անց, իսկ մայրը մահացել է թոքախտից, երբ Էդգարը 2 տարեկան էր։ Իսկ թե ոնց ու որտեղ հետագայում ապրես փոքրիկը կարդացեք մանրամասն այստեղ՝ Էդգար Պո. կյանքի և մանկապիղծ-կործանարար սիրո մասին։
Պոյի ստեղծագործությունները հսկայական հետք են թողել գրականության պատմության մեջ։
Եկատերինա Մեդիչի
13 ապրիլի 1519 թ — 5 հունվարի 1589 թ
Եկատերինայի կոմսուհի մայրը մահացել է դստեր ծնվելուց օրեր անց, իսկ կնոջից վեց օր անց մահացել է նաև հայրը։
Ամուսնություն, երեխաներ
Երբ Եկատերինան 13 տարեկան էր, նշանվեց Ֆրանսիայի ապագա թագավոր Հենրիխ դը Վալուայի հետ։ Ամուսնության 26 տարիների ընթացքում նրանք 10 երեխա ունեցան, որոնցից 3-ը շատ փոքր տարիքում մահացան։
Ամուսնու մահից հետո Եկատերինան մեծ ազդեցություն ուներ իր թագավոր որդիների վրա։ Նա եվրոպական պատմության մեջ մնացել է որպես ամենադաժան և խելացի իշխող կանանցից մեկը։
Ջոն Լենոն
9 հոկտեմբերի 1940 թ — 8 դեկտեմբերի 1980 թ
Թեպետ Լենոնը փաստացի որբ չի եղել, բայց նրան չորս տարեկանից մեծացրել է մորաքույրը՝ ծնողների փոխարեն։ Արդեն մեծ տարիքում՝ Լենոնի նախաձեռնությամբ նրա և մոր շփումը վերականգնվում է։ Իսկ հորը հայտնի երաժիշտը տեսել է The Beatles-ի մասնակցությամբ առաջին երաժշտական ֆիլմի՝ «A Hard Day’s Night»-ի նկարահանումների ժամանակ։ Հանդիպումը կազմակերպել էին լրագրողները։
ամուսնություն, երեխաներ
Երկու ամուսնություններից էլ Ջոնն ունի որդի։
Ջոն Լենոնի և The Beatles-ի ազդեցությունը համաշխարհային երաժշտության զարգացման մեջ նկարագրելու համար հատորներ են պետք։ Անգնահատելի մեծ է նրա տվածն ու ստեղծածը։