Ինչո՞ւ է վարչապետի որդին, զորամասում լինելու փոխարեն, զբոսնում Երևանում. պարզաբանում է Վլադիմիր Կարապետյանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է վարչապետի որդին, զորամասում լինելու փոխարեն, զբոսնում Երևանում. պարզաբանում է Վլադիմիր Կարապետյանը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ վարչապետի որդին զորամասում լինելու փոխարեն Երևանում զբոսնում է քրոջ՝ Մարիամ Փաշինյանի հետ։ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

Խնդրեմ սա էլ այն տեսանյութը, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա:Իրականում Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն եղել է թիկնազորի հետ զբոսնելիս և ես` ի դժբախտություն Նիկոլի հայտնվել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում ու դրա համար էլ ոստիկանները սենց ստորացան:Ու Նիկոլն էլ իրավունք ունի նախկին նախագահների որդիների ծառայել-չծառայելուց խոսա էլի. այ էս ա քաքիստոկրատիան ու օխլոկրատիան: Իշխանափոխությունից հետո դեռ կպարզենք Աշոտ Փաշինյանը քանի օր ա անցկացրել զորամասում:

Gepostet von Narek Samsonyan am Montag, 16. September 2019

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»:



Նման նյութեր