Երբ ես 18 տարեկան էի… ես ուղղակի 18 տարեկան էի:
Նոր Հայաստանը… հնարավոր դարձավ շնորհիվ մարդկանց հավատամքի, համոզմունքի և խորապես գիտակցման առ այն, որ գիտակցված իրավունքն է ծնում ուժ:
Անհնարին թվացող ամեն բան… հնարավոր է:
Ու գիտեք… այնպես չէ, որ ես բացարձակ ճշմարտություններ եմ ասում:
Քաղաքականությունը նման է… մի խաղի, որտեղ ուրիշների պարտադրած կանոններով խաղ խաղացողը պարտվողն է, իսկ խաղի սեփական կանոնները պարտադրողը հաղթողն է:
Նավակ ճոճելը… անելիք է, որպեսզի նավապետերը չշեղվեն ճշմարիտ ուղղությունից:
Եվ համարձակությունը երբեմն լինում է… իրողությունը շրջելու միակ միջոցը:
Բայևայնպես… պետք է միշտ փորձել մնալ սառնասիրտ, զգոն և խելամիտ:
Մեր իրական թշնամին… մեր մտածելակերպը և աշխարհահայացքը կաշկանդող կարծրատիպերի բազմազանությունն է:
Ջրի կաթիլը քար է ծակում, իսկ փոթորիկները… շատ ավելի լուրջ հնարավորություններ են բացում:
Թավշյա Հեղափոխությունը հնարավոր եղավ այն պատճարով… որ արդարությունը հաստատելու այլևս ոչ մի ճանապարհ չէր մնացել:
Երկրի հակառակ կողմից… էր ժամանակին Նիկոլը մեզ ազատության ու արդարության շունչը փոխանցում՝ մեր մեջ փոփոխությունների հույսը վառ պահելով:
Ճիշտ ընտրված բառերը կարող են… անկեղծ չլինել:
Իսկ սերը… այնքան ուժեղ զգացմունք է, որ կարող է անգամ ոչնչացնել քեզ:
Կանայք կարող են մի բան, որ տղամարդիկ չեն կարողանում… և յուրաքանչյուր մարդ կարող է անել այնպիսի բան, որ մյուսը չկարողանա՝ անկախ իր սեռից:
Իսկ ես երևի այդպես էլ չկարողանամ սովորել… վերջնականապես գրագետ գրել մայրենիով:
Թեպետ… ամենօրյա ռեժիմով ձգտում եմ:
Դուխով լինելը… բարդ բան չէ, եթե գիտակցում ես քո մարդկային իրական ներուժը:
Եվ այնուամենայնիվ դուխով լինելը… ամեն մեկի բան չէ:
Ինքնակրթությունը… զարգանալու և առաջադիմելու հիմնական կարևոր տարբերակն է:
Այսօր երիտասարդները պետք է… գիտակցեն իրենց հսկայական հնարավորությունը` տերը լինելու իրավիճակին և իրողություններին:
Հայաստանի Հանրապետության հպա’րտ քաղաքացիներ… պետք է արձանագրեք, երբ դուք, որպես Ժողովուրդ, միասնական եք, չկա այնպիսի ուժ, որը չի ընկրկի ձեր առջև:
Վաղվա Հայաստանը լինելու է… այսօրվա Ազատ ու Երջանիկ Հայաստանից ավելի Ազատ և Երջանիկ:
Իսկ վաղվա ես… լինելու եմ շատ ավելի ուժեղ, քան այսօր:
Երբեմն ուզում եմ ամեն բան գրողի ծոցն ուղարկել… որովհետև շատ դեպքերում մնում եմ չհասկացված:
Բայց… չես ուղարկում, որովհետև եթե դու չանես այն, ինչ պիտի անես, ոչ մեկ չի անի քո փոխարեն:
Կուզեի բոլորը միշտ հիշեն… ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:
Ամենադժվար բանը Հայաստանում… բոլորին թվացող ամենադժվար և անհնարին բանը՝ Իշխանափոխությունը, արդեն իսկ եղել է:
Ինչևէ… դեռ այնուամենայնիվ ամեն ինչ առջևում է:
Մարդն ամեն օր ստանում է հնարավորություններ… բայց միշտ չէ, որ օգտագործում է դրանք:
Սակայն կան բաներ… որոնց իմաստը հասկանում ես շատ ավելի հետո:
Կուզեի էլ ոչ ոք… երբեք, որևէ պարագայում իրեն չերևակայեր այն, ինչ ինքը ի սկզբանե չի եղել:
Գիտե՞ք ինչ… ամեն ինչ լավ է լինելու:
Ես Վիլեն Գաբրիելյանն եմ, ես… նավակ Ճոճողն եմ:
Զրուցեց Շուշան Կարապետյանը