Իտալիայում ուժգին պայթյուն Է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում
Advertisement 1000 x 90

Իտալիայում ուժգին պայթյուն Է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում

Ուժգին պայթյուն Է տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել Է ANSA գործակալությունը, բարձր ծխասյունը երեւում Է պատահարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից:

Քաղաքապետարանի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները: Eni-ն անցկացնում Է իր ստուգումները եւ հավաստիացնում, որ իրադրությունը վերահսկվում Է: Հատուկ ծառայություններն արդեն մթնոլորտի ցուցանիշների մոնիթորինգ են սկսել պատահարի գոտում: Պայթյունի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր