«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով երեկ «Հրազդան» հյուրանոցի մոտ ականատես լինելով, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի դուստրը մի տղայի հետ թիկնազորով քայլում, նկարել է ու դրանից հետո նրա մեքենան խուզարկել էին, այսօր պարզաբանումներ ներկայացրեց։ Նախ, նա ներողություն խնդրեց երեկվա եթերում էմոցիանալ ֆոնի ու ոչ կոռեկտ բառապաշարի համար , թեև այսօր էլ նա նման արտահայտություններ արեց։
Նա իր լայվից առաջ անոնսել էր թեմաները․
1․Փաշինյանի «սահմանապահ» որդին ու թիկնազորը,
2. Ոստիկանությո՞ւն թե Նիկոլի ընտանիքի ստրուկներ,
3. Վլադիմիր Կարապետյանն ու Կարմիր Գլխարկը,
4. Մեքենա վարելու կանոնները
Դիմելով ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, Նարեկ Սամսոնյանը խնդրեց աշխատանքից հեռացնել այս տեսուչին, որը իր հետ միջադեպ ունեցավ։ Եթե նա իրեն սպա է համարում։ Նա դիմելով ոստիկանության աշխատակիցներին՝ ասաց, որ ոստիկանները վերածվել են Փաշինյանի ստրուկների, իսկ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, առհասարակ, ինքնասիրություն ունենալու դեպքում պետք է հրաժարական տար այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր իր ուսադիրները պոկած «Սասնա ծռերի հետ»։