«Дома-2» – ի նախկին մասնակից Ալինա Վոդոնայեւան Հայաստանում մասնակցել է ընկերների հարսանիքին։ Համացանցի աստղը նկար է հրապարակել, որում երեւում են նրա փարթամ, գանգրեցված մազերը։ Աստղն արտահայտիչ դիմահարդարմամբ է․ընդգծված աչքեր ու շուրթեր։ Կերպարն ամբողջացրել է սուր եղունգների սեւ մատնահարդարումը․ դա Վոդյանովայի նախնտրած ձեւն է։
Ալյոնան պատմել է Հայաստանում ունեցած իր վախի մասին։
«Հայաստանում ինձ համար ամենասարսափելին ուտելն էր։ Ես վախենում էի, որ Երեւանից +100 կգ-ով կվերադառնամ։ Ես մեկնել էի ընկերներիս հարսանեկան արարողությանը, որը տեւել է 2 օր։ Ինչ կարող եմ ասել, ես սիրահարված եմ Հայաստանին, դրա բնությանը, բարությանն ու բնակիչների ուրախ ու բարի բնավորությունը», – Հայաստանի մասին տպավորություններով կիսվել է հայտնի բլոգերը։
Ալյոնան նաեւ պատմել է, որ Հայաստանի տղամարդիկ տարբերվում են մոսկվացիներից՝ ինչպես լավ, այնպես էլ վատ որակներով։