Համացանցի ադրբեջանական հատվածում տեղեկություն է տարածվել Ադրբեջանի Բալաքենսկի շրջանի Ենի Շարիֆ եւ Քայս գյուղերում իբր անհայտ հիվանդության ի հայտ գալու եւ դրա հետ կապված նշված գյուղերում կարանտին սահմանելու մասին, հայտնում է haqqin.az-ը:
Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ երկրի առողջապահության նախարարությունն այս լուրերը հերքում է: «Բալաքենսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դիլբար Գուլիեւի խոսքով՝ նշված գյուղերի բուժկետեր որեւէ հիվանդությամբ չեն դիմել: Այս գյուղերին հարեւան Գաբագչյոլ ավանում նույնպես չեն գրանցվել տեղական հիվանդանոց նշված գյուղերի բնակիչների դիմելու դեպքեր»,- ասել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը: