Հային «պաշտպանել» հայից. Մոսկվայում նախկին ՕՄՕՆ-ականին 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել
Advertisement 1000 x 90

Հային «պաշտպանել» հայից. Մոսկվայում նախկին ՕՄՕՆ-ականին 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել

Մոսկվայի Խորոշևյան դատարանը մեղավոր է ճանաչել նախկին ՕՄՕՆ-ական հրամանատար Միխայիլ Պիտալևին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով, պետական պաշտպանության ներքո գտնվող գործարարից 3 մլն ռուբլի կաշառք շորթելու համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

Դատարանը նրան 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել: Վերջինս նաև 4 մլն ռուբլի տուգանք կվճարի:

Դատավճռի տեքստից պարզ է դառնում, որ գործով տուժող է ճանաչվել գործարար Կարեն Մխիթարյանը: Նա վկա էր շորթման մասին քրեական գործով, որի կասկածյալը քրեական հեղինակություն Սերգեյ Ասատրյանն էր: Վկայի տունն այրել են, ինչից հետո քննությունը որոշել է Մխիթարյանին և կնոջը պետական պաշտպանության տակ վերցնել: Վերջիններիս ֆիզիկական պաշտպանության գործը հանձնարարվել էր ՕՄՕՆ-ի աշխատակիցներին:

Նշվում է, որ 2017 թ. Մխիթարյանի և նրա կնոջ «որակյալ պաշտպանությունն» ապահովելու համար Պիտալևը պահանջել և ստացել է 360 հազար ռուբլի: Դրանից հետո ՕՄՕՆ-ականը Մխիթարյանին առաջարկել է նրա պաշտպանությունը մեկ տարով էլ երկարացնել՝ գործարարից պահանջելով վճարել 3 մլն ռուբլի:

ՕՄՕՆ-ական հրամանատարը ձերբակալվել է Մխիթարյանից 33 000 դոլար ստանալուց հետո:



Նման նյութեր