Այս պահին ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ ասօր` սեպտեմբերի 18-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։
Խոսելով Վալերի Օսիպյանի հետագա քայլերի մասին, Աշոտ Ահարոնյանը ասաց. «Պարոն Օսիպյանը հայտնեց, որ ցանկացած պահին, եթե կարիքը լինի, նա իր գիտելիքով և փորձով պատրաստ է ոստիկանության նեցուկ լինել, և պ-ն Օսիպյանը այսօր արդեն ոստիկանության վետերանների շարքում է»: