Ոստիկանության համակարգի պաշտոնյաների հավաքը սկսված է. aravot.am
Advertisement 1000 x 90

Ոստիկանության համակարգի պաշտոնյաների հավաքը սկսված է. aravot.am

Ոստիկանության համակարգի պաշտոնյաներն այս պահին գալիս են ոստիկանության գլխավոր շենք։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ կոլեգիալ նիստի են կամ խորհրդակցության։ Բարձրաստիճան ոստիկանները Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին լուրերը չեն մեկնաբանում եւ շտապում են խուսափել տեսախցիկներից։

Ոստիկանության համակարգի ներկայացուցիչներից մեկը լրագրողներին հայտնեց, որ հանդիպումը սկսվել է 13:00-ին եւ նվազագույնը կես ժամ կտեւի։ Երեկ մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ այսօր ոստիկանության ղեկավարությունը հրավիրվելու է ոստիկանություն, որպեսզի հայտարարվի Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին։

Ավելի մանրամասն՝ aravot.am



Նման նյութեր