ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հանրության մեջ հայտնվել Է ձախ կողմում մեծ կտրվածք ունեցող զգեստով: Լուսանկարը հրապարակել Է Daily Mail-ը:
Պապարացիները լուսանկարել են 37-ամյա ձեռնարկատիրոջը եւ մոդելին, որը դուրս Էր գալիս Վաշինգտոնում գտնվող տնից: Նա հագել Էր Beulah բրիտանական բրենդի մուգ կանաչ զգեստ, որի արժեքը կազմում Է 600 դոլար: Լուսանկարներում երեւում Է, թե ինչպես Է քամին թռցնում զգեստի քղանցքը եւ մերկացնում նրա ազդրը: Իր կերպարն Իվանկա Թրամփն ամբողջացրել Է բեժագույն նավ-կոշիկներով եւ Chanel-ի մեծածավալ սեւ պայուսակով: