Գարիկ Մարտիրոսյանը տարակուսանքի մեջ է գցել երկրպագուներին։ Այս անգամ նա հրապարակել է Սերժ Թանկյանի լուսանկարը, որում նա սուրճ է խմում՝ «յուրացնելով» նրա բրենդը։
«Սերժ Թանկյանը խմում է բաժակից, որը ես եմ նրան նվիրել։ Դրա վրա հայերեն «Գ» տառն է։ Շնորհակալություն, Սերժ», – լուսանկարը մակագրել է Գարիկը։
Սակայն, այս ամենը բավականին տարօրինակ է, քանի որ բաժակի վրա պատկերված է Սերժ Թանկյանի «Kavat» սուրճի բրենդի լոգոտիպը։ Անճշտությունն անմիջապես նկատել են երկրպագուները։
«Հայերը կրկին բոլորին շփոթեցրել են։Այս բաժակը Սերժ Թանկյանի բրենդից է», – գրել է հետեւորդներից մեկը, ինչի հետ հումորիստը համաձայնել է։
Այլ օգտատերեր անհանգստացել են, թե որ լեզվով են շփվում աստղերը․
«Մանկությունից հետաքրքիր է։ Սերժ խոսու՞մ է հայերեն»։ Ինչին Մարտիրոսյանը պատասխանել է, որ երաժիշտը խոսում է միայն հայերեն եւ անգլերեն։
Անցած տարվա վերջին հայկական սուրճի մրուրով գուշակություն են արել ամերիկյան NBC հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Սերժ Թանկյանը, որը անցած տարվա կեսերին թողարկել է սուրճի հայկական «Kavat» բրենդը, ամերիկացիներին ծանոթացրել է սուրճըմպման հայկական ավանդույթների հետ։