Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զորացրված զինվորները ասում էին թե Մարոզը՝ Մարգարիտա Խաչատրյանը զորամասեր է այցելում և իրենց իրավունքների համար պայքարում է, թե ինչ հոգատար է իրենց վերաբերվում, իսկ այն քաղաքացիական ակտիվիստները ովքեր զինվորների իրավունքով էին զբաղվում, վարկաբեկում էին Մարոզին՝ ասելով թե Սերժի մարդն է, իշխանության մարդն է և այլն։
Քանի որ զորացրված զինվորների ձայնը մամուլ չէր հասնում, փոխարենը ակտիվիստները թերթերով Մարոզի դեմ վատ վատ բաներ էին ասում, հետևաբար նրա դեմ բացասական կարծիք էին ձևավորում։ Հայաստանի համար բնորոշ անարդարություն՝ երբ մամուլը վաստակ ունեցող մեկին վարկաբեկում է, իսկ անարժան մեկ ուրիշի օգտին քարոզչություն անում։
Այժմ «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը կառավարության դիմաց ցույց է անում, այն բանի համար, որ անարդար է մարտի 1֊ի զոհերի հարազատներին 30 միլիոն դրամ տալ, իսկ զոհված զինվորների ընտնիքներին չտալ, և մի խումբ մայրերի հետ պահանջում է որ զոհվածների ընտանիքներին ևս հատկացնեն 30 միլիոն դրամ։
Իսկ այն ակտիվիստները, որ Մարոզին վարկաբեկելով էին զբաղված, ձայն չեն հանում, նրանց համար օքեյ է այս անարդարությունը։
Հետաքրքիր փորձություն է, թե ով էր իրականում բանակի խնդիրները գործիք դարձրել ինչ-որ շահերի համար, և ով էր իրականում մտահոգ զինվորների իրավունքներով»։
զլմ֊ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համարԶորացրված զինվորները ասում էին թե…
Gepostet von Vahan Ishkhanyan am Donnerstag, 19. September 2019