Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել. factor.am
Advertisement 1000 x 90

Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել. factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և տևել է մի քանի ժամ։

Մեր տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանից՝ հետաքրքվելով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի՞ն, թե՞ քաղաքականությանն առնչվող հարցեր։ Մեզ հետ զրույցում Եգանյանը նշեց հետևյալը․ «Կարող եմ միայն ասել, որ ՀՖՖ նախագահն այս պահին Վրաստանում է, որտեղ մասնակցում է ընկերոջ որդու հարսանեկան արարողությանը: Երեկվա անձնական հանդիպումների մասին տեղեկության չեմ տիրապետում»։

Վանեցյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ փորձեցինք մանրամասները ճշտել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում։

Աղավնի Սուքիասյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am



Նման նյութեր