«Մանչեստեր Յունայթեդ»-ն առանց Մխիթարյանի չկարողացավ հաղթել «Արսենալ»-ին
Advertisement 1000 x 90

«Մանչեստեր Յունայթեդ»-ն առանց Մխիթարյանի չկարողացավ հաղթել «Արսենալ»-ին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնութնան 12-րդ տուրի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ը հյուրընկալելով «Արսենալ»-ին չկարողացավ հաղթել (1:1):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանչեստերի քաղաքի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայացած խաղում «կարմիր սատանաների» կազմում միակ գնդակը խփեց Խուան Մատան հանդիպման 68-րդ րոպեին: Խաղավարտին հաշվի հավասարությունը վերականգնեց Օլիվեր Ժիրուն՝ 89-րդ րոպե:

Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն արդեն որերորդ անգամ ընդգրկված չէր «Յունայթեդ»-ի հայտացուցակում: