Դանա Բորիսովան ապշած է աշխարհիկ տիկին Ալյոնա Կրավեցի գործողություններով, որը երգչուհի Յուլյա Նաչալովայի գերեզմանում ֆոտոշարք է իրականացրել։
Երեկ մոդելն այցելել է գերեզմանատուն, որտեղ գտնվում է Յուլյայի շիրիմը։ Ալյոնան վարդերի մի մեծ փունջ է տարել այնտեղ եւ երկար ժամանակ կանգնել խաչի մոտ, որին փակցված է ընկերուհու լուսանկարը։ Ավելի ուշ Կրավեցը լրագրողներին խոստովանել է, որ պլաստիկ վիրահատությունից առաջ Նաչալովայից օգնություն է խնդրել։ Մոդելը պլանավորում է փոխել կրծքագեղձերի իմպլանտները, քանի որ բժիշկը պնդում է, որ այժմյանները վնասակար են ու կարող են քաղցկեղ առաջացնել։
«Բժիշկս ասում է, որ առկա իմպլանտները վնասակար են ու կարող են ուռուցք առաջացնել, նույնիսկ ճակատագրական լինել։ Իսկ ես գիտեմ, որ Յուլյայի գերեզմանում հրաշքներ են տեղի ունենում։ Նրանից օգնություն են խնդրում մարդիկ, որոնք տառապում են սեպսիսով, շաքարային դիաբետով․․․ Անգամ նրանք, որոնք որոշել են դիմել պլաստիկ վիրահատության։ Ես նւյնպես պաշտպանություն եւ աջակցություն եմ խնդրում», – տեղեկացրել է Կրավեցը։
Instagram-ի օգտատերերը վրդովվել են գերեզմանատանն իրականացված ֆոտոշարքից եւ խոստովանել են, որ Կրավեցը սրբություն չունի, նրա բոլոր գործողություններն էլ «ցուցադրության» համար են եւ նշել են, որ նրան չի խանգարի հոգեբույժի մոտ այցը։
Լուսանկարների մասին նման կարծիք ունի նաեւ հեռուստահաղորդավար Դանա Բորիսովան, որը մեկնբանություն է տվել «Дни.ру»-ին։
«Անկեղծ ասած, Կրավեցը զզվելի կին է։ Իրեն գովազդում է ամեն ինչում։ Եթե մեկը մահանում է, ապա միանգամից իր ընկերուհին է դառնում․․․Կգանս ցանկացած շոուի ւ անկանխ այն բանից, թե ովքեր են ներկա նա սկսում է պատմել․ «Քեզ հետ քնել է ամուսինս, Դու քնել ես ամուսնուս հետ»։ Ում հետ ասես, որ չի քնել նրա ամուսինը։ Նա այդ պատճառով ամենուր սողոսկում է», – հայտարարել է Բորիսովան։