«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Good Morning Britain-ին տված հարցազրույցում հետաքրքիր պատմություն է պատմել իր կյանքից:
«Արդեն Լիսաբոն էի տեղափոխվել, 12 տարեկան էի: Շատ դժվար էր առանց ընտանիքիս: Հիշում եմ՝ McDonald’s կար, որտեղ ապրում էի, այնտեղից համբուրգերներ էինք գնում: Վաճառողուհու անունը Էդնա էր, նա ինձ միշտ մեկ համբուրգեր էր նվիրում:
Հույս ունեմ, որ այս հարցազրույցը կօգնի ինձ գտնել նրան: Ցանկանում եմ նրան հրավիրել Թուրին կամ Լիսաբոն ընթրելու և վերադարձնելու՝ ինչին արժանի է: Երբեք չեմ մոռանա, թե ինչ է արել նա ինձ համար», – նշել է պորտուգալացին: