Այսօր մեկնարկում է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկությունը, որին կրկին կմասնակցի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Իր հարուստ կարիերայում Մխիթարյանը միշտ խաղացել է այնպիսի ակումբներում, որոնք մշտապես հանդես են եկել եվրագավաթներում՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա… բայց Մխիթարյանի մրցաշարը հենց Եվրոպա լիգան է, որտեղ մեր հավաքականի առաջատարը գրեթե միշտ փայլել է, հիանալի ելույթներ է ունեցել, գոլեր է խփել ու, ի վերջո, չեմպիոն է դարձել: Նոր ճանապարհորդությանն ընդառաջ փորձենք վերհիշել Մխիթարյանի անցած ճանապարհը ԵԼ-ում:
«Բորուսիա»
Մխիթարյանը Եվրոպա տեղափոխվելուց հետո իր նորամուտը Եվրոպա լիգայում նշել է բավական ուշ: «Շախտյորի» կազմում անցկացրած 3 մրցաշրջանում կիսապաշտպանը 3 անգամն էլ խաղացել է Չեմպիոնների լիգայում, իսկ «Բորուսիայում» Հենոն միայն 3-րդ տարում նշեց իր նորամուտը, քանի որ դորտմունդցիները 2013/14 և 2014/15 մրցաշրջաններում նույնպես խաղում էին Չեմպիոնների լիգայում:
2015/16 մրցաշրջանում, որը Հենոյի լավագույնն էր գերմանական ակումբի կազմում, «Բորուսիան» մեկնարկեց Եվրոպա լիգայում որակավորման 3-րդ փուլից: Առաջին մրցակիցը «Վոլֆսբերգն» էր (ի դեպ՝ «Ռոմայի» հետ ընդգրկված է նույն խմբում), որի արգելքը դորտմունդցիները հաղթահարեցին ընդհանուր՝ 6-0 հաշվով: Ավստրիայում Մխիթարյանը նշեց իր նորամուտը, իսկ արդեն «Սիգնալ Իդունա» մարզադաշտում հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ շռնդալից կերպով սկսելով իր փառահեղ ուղին այս մրցաշարում:
Որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Բորուսիայի» մրցակիցը նորվեգական «Օդ» ակումբն էր, որին դորտմունդցիները հաղթեցին ոչ ֆուտբոլային 4-3 ու 7-2 հաշիվներով, իսկ Մխիթարյանը խաղերից յուրաքանչյուրում մեկական գոլ խփեց:
Ամբողջությամբ՝ vnews.am