Հայաստանում գտնվող վրացի ճանաչված էստրադային երգիչ Սոսո Պավլիաշվիլին Ինստագրամի իր էջում տեսանյութ է տեղադրել «Զվարթնոց» օդանավակայանից։
«Շնորհակալություն իմ թանկագին Երեւան ուրախության, երջանկության եւ սիրո այս երեք օրերի, նուրբ, բարի եւ արժանի հարաբերությունների համար։ Ես գնում եմ, բայց անպայման կհանդիպենք, ինչպես միշտ…»,- ասել է երգիչը հրապարակված տեսանյութում։
Նա շնորհակալություն է հայտնել համերգի կազմակերպիչներին, ինչպես նաեւ անզուգական «Նավերեյ» խմբին, նշելով, որ այս երեք օրերի ընթացքում «դարձել է ավելի ուժեղ, ավելի իմաստուն»։
Իր տեսաուղերձի վերջում սիրված երգիչը ասել է, որ արդեն կարոտում է Երեւանը, հավելելով՝ «всегда твой ахпер, Сосо Павлиашвили» (միշտ քո եղբայր Սոսո Պավլիաշվիլի)։