Արտառոց այս դեպքը տեղի է ունեցել Վլադիկավկազում: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 31-ամյա Վադիմ Տեխովը դանակահարում նախկին կնոջը, որն աշխատում է գեղեցկության սրահներից մեկում:
Սկզբում Տեխովը վերցնում է նախկին կնոջ հեռախոսը, ապա՝ գրպանից հանում դանակը և սկսում հարվածներ հասցնել նրան, այդ թվում՝ գլխի և պարանոցի շրջանում:
Ականատեսներն անմիջապես շտապօգնություն են կանչել: 22-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Տեխովը փախուստի է դիմել: Ավելի ուշ Տեխովը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Պարզվել է, որ նա նախկինում մի քանի անգամ դատված է եղել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և թմրանյութերի շրջանառության համար: