«Ժամանակի հերոսը նա է, ով երկիրը բրթում է առաջ». Հայկ Մարության. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ժամանակի հերոսը նա է, ով երկիրը բրթում է առաջ». Հայկ Մարության. aravot.am

Գյումրու Սև Բերդ ամրոցում ՀՀ ու Արցախի Հանրապետության նախագահների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, նախարարների ու դիվանագետների մասնակցությամբ շարունակվում է «Ժամանակի հերոս» մրցանակաբաշխությունը: Մրցանակներից մեկը հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը․ ժամանակի հերոսը Լենա Երանոսյանն էր:

Դատելով ցուցադրվող տեսանյութից` պիտի ասել, որ նա կարի արտադրամասի հիմնադիր է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթում նշեց, որ անկախությունը 28 տարի առաջ անպատկերացնելի էր, իսկ հիմա օդի պես մի բան է, շնչում ես: Ըստ նրա «ով է ժամանակի հերոսը» հարցադրումը հնչել է բոլոր ժամանակներում, սակայն հերոսն այն քաղաքացին է, որն իր իրավունքներից բացի գիտակցում է նաև պարտականությունները. երկիրը բրթում է առաջ: Հաջորդ մրցանակը հանձնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նա խնդրեց ուշադրություն դարձնել մրցանակին, ըստ նրա` մրցանակի սովորական բաղադրիչը հայելին է, յուրաքանչյուրը կարող է տեսնել իրեն եւ հավատալ: Նա մրցանակ հանձնեց Ազատ Թովմասյանին, որը 135 երկիր արտահանում է Հայաստանում արտադրած իր խելացի դրամապանակները:

aravot.am



Նման նյութեր