Արցախի սահմանին կրակոցների թիվը կրկին ավելացել է
Advertisement 1000 x 90

Արցախի սահմանին կրակոցների թիվը կրկին ավելացել է

Սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 95 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր շուրջ 650 կրակոց։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:



Նման նյութեր