Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցիների և դաղստանցիների մասնակցությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը:
«Կոնֆլիկտի մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, դեռևս պաշտոնապես չբացված «Проспект Славы» մետրոյի կայարանում: Ծեծկռտուքին մասնակցել է 16 մարդ: Ինչ-որ մի պահի փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի: Այդ ժամանակ մասնակիցներից մեկը հանել է դանակը և սկսել ակտիվորեն այն թափահարել»,- հաղորդում է «Фонтанка» պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ միջադեպի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: