Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Սինգապուրի վարչապետի պաշտոնական կայքը:
Լի Սյեն Լունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը:
Նախքան Հայաստան ժամանելը Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին: