Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լոսի հանդիպման վերաբերյալ մի քանի նկատառումներ: Պետության առաջին դեմքի խոսելուց առաջ հոգևորականների աղոթքը ավելորդ թատերականացված էր, նամանավանդ երբ սկսեցին աղոթքը կրկնել անգլերեն: Վարչապետի խոսքից մի բան էլի ճշտեցի Հայաստանի ղեկավարը անկեղծ սիրում է Երկիրը, անկեղծ խոսք էր, տունդարձի եղբայրական կոչով: Հավաքվածները…անկեղծ կականկալեի ավելի շատ ներկայություն, վկա ապրիլ 24 ը:
Բայց իհարկ է հասկանալով որ ուժն ու էներգիան սնուցվում է մայր հողից էլի վատ չէր: Հադիպման կազմակերպողները չգիտեմ՝ ովքեր էին, բայց եթե իրենք են որոշել՝ ում մոտ թողնեին վարչապետին ու ոչ` թերացել էին: Պատահական դեմքերը շատ էին վարչապետի շրջակայքում, չնայած մարդկայնորեն հասկանում եմ այն տեսակին,որ միշտ ցանկացած իշխանության օրոք` ցանկանում է իշխանավորի կողքին լինել, դե ինչ ասես բնավորություն է:
Վարչապետի ՖԲ կամերմենին, խորհուրդ, վարչապետի կենդանի խոսքի ժամանակ, ՖԲ իր անունից տեսանյութ գցելը, ավելի նրբանկատ արժի անել, քանի խոսվում է կենդանի տեսանյութի մասին առաջին դեմքով ու անհարմար վիճակ է ստացվում, երբ վարչապետը խոսում է, իսկ զուգահեռ իր անունից ՖԲ փոստ է գնում: Սա իմիջայլոց ապագայի համար:
Հա ու մի քանի հոգի անգլերեն պլակատներով ‹Ոչ Ամուլսարի հանքին›, որոնց ոստիկանական կարդոնը չէր թողնում մոտենալ հավաքին; Իսկ ավելի հեռու թուրքա-ազերական սուրայի ոռնոցն էր լսվում: Նայեցի, գումարեցի հանեցի, բազմապատկեցի, հայ ցուցարարների պաստառները ուղված Հայաստանի վարչապետի դեմ օտարության մեջ, ամերիկյան ոստիկանների կարդոնով, ազերի թուրքերի ոռնոցը էլի հայ վարչապետի դեմ էլի ամերիկյան ոստիկանների կարդոնով ու տխրեցի: Մի բան շատ անբնական, կասեի աննորմալ թվաց: (շարունակելի)»:
Լոսի հանդիպման վերաբերյալ մի քանի նկատառումներ: Պետության առաջին դեմքի խոսելուց առաջ հոգևորականների աղոթքը ավելորդ…
Gepostet von Արմեն Մովսիսյան am Sonntag, 22. September 2019