ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ստորև ներկայացված լուսանկարները ձեզ կարող են տհաճ կամ սարսափելի թվալ
Հնդկական Ռաջաստան նահանգում ծնվել է աղջիկ չորս ոտքով և երեք ձեռքով։
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, աղջիկը ծնվել է հնդկական պետական հիվանդանոցներից մեկում։ Նրա հետ ծնվել է նաև մի առողջ տղա։ Բժիշկները կարծում են, որ սկզբում 24-ամյա մայրը եռյակով է հղի եղել, բայց երկու պտուղները զարգացման վաղ փուլում միավորվել են։
Հետաքրքիր է, որ հղիության ժամանակ կինը ոչ մի անգամ ուլտրաձայնային հետազոտություն չի արել, դրա համար էլ չի իմացել առաջացած խնդրի մասին։
Ավելորդ վերջույթները գտնվում են երեխայի կրծքին և որովայնին։ Բժիշկները պատրաստվում են հեռացնել դրանք վիրաբուժական ճանապարհով։
Աղջիկը նաև շնչառական խնդիրներ է ունեցել, բայց նրան թթվածին են միացրել , և կենսականորեն կարևր օրգանների վիճակը կայունացել է։