Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:
Մենք տեղեկացանք, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում,նա համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը, եթե ոչ ամենապահանջվածը։ Վերջին մեկ տարում էլ նա շրջագայություն է սկսել աշխարհի տարբեր երկներով եւ քաղաքներով՝ յուրաքանչյուր տեղում հանդես գալով համերգային ծրագրով։
Մենք փորձեցինք կապ հաստատել երգչուհու ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի հետ, որը նաեւ նրա պրոդյուսերն է, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր։
Նշենք, որ ավելի վաղ Վահրամն ասել էր, որ իրենք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները: