Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ. ինչ է պարզել Քննչական կոմիտեն Հայկ Հարությունյանի մահվան դեպքով
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ. ինչ է պարզել Քննչական կոմիտեն Հայկ Հարությունյանի մահվան դեպքով

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին



Նման նյութեր